Եվրոպական Ամառային խաղերում իր երկրորդ հաղթանակը տարավ 66կգ քաշային Միհրան Հարությունյանը, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Բուլղարացի Կոնստանտին Ստասի հետ մեր ըմբիշը շատ վաստահ գոտեմարտեց ու միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց Ստասին:
Իր առաջին հաղթանակը տարավ նաև 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Նա պարտության մատնեց Արթուր Օմարովին և մի քանի րոպե հետո կգոտեմարտի ադրբեջանցի Սաման Տամասեբիի հետ:
Ցավոք պարտություն կրեց 75 կգ քաշային Կարապետ Չալյանը: Սակայն մրցակիցը` Մարկ Մադսենը զորեղ ըմբիշ է և Կարապետը դեռ կարող է պայքարել բրոնզե մեդալի համար: