Հունիսի 15-ին նշվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրը: 2006 թվականի հունիսի 15-ին Ազգային ժողովը «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» հատուկ օրենք ընդունեց, որում Պետական դրոշի օրը հայտարարվեց պաշտոնապես նշվող տոն:
Հայաստանի դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշն է: Այն ուղղանկյունաձև կտավ է՝ հորիզոնական երեք գույներով. կարմիր, կապույտ և ծիրանագույն: