Վրաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհված հայազգի քաղաքացիների մասին տեղեկությունները։ Պաշտոնական տեղեկությունները ստանալուց անմիջապես հետո դրանք կհրապարակվեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 15-ին, Վրաստանում հայտարարվել է սգի օր, ջրհեղեղի պատճառով զոհվածներին հիշելու օր: Վերջին տվյալներով այս աղետի զոհ են դարձել 12 մարդ, իսկ տասնյակները փնտրվում են որպես անհետ կորած: