Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված 4-րդ հայի անունը՝ Նանա Թիլիշվիլի-Եղիազարովա:

***

Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդիսացող երեք հայեր՝ Ժաննա Եղիազարովան, Սվետլանա Եղիազարովան և Լիանա Եղիազարովան:

Հիշեցնենք նաև, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, թե ճշտում է Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհված հայազգի քաղաքացիների մասին տեղեկությունները։ 

Այսօր՝ հունիսի 15-ին, Վրաստանում հայտարարվել է սգի օր, ջրհեղեղի պատճառով զոհվածներին հիշելու օր: Վերջին տվյալներով այս աղետի զոհ են դարձել 12 մարդ, իսկ տասնյակները փնտրվում են որպես անհետ կորած: