ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությյան փոխանցմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որում մասնավորապես ասվում է՝

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը 2007թ. նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ։

ՀՀ Նախագահի 2012թ. հոկտեմբերի 11-ի հրամանագրով նշանակել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։