Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում այսօր հրաձիգ Հրաչիկ Բաբայանը սկսեց պայքարը 10 մետր օդամուղ հրացանով վարժությունում, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
18-ամյա մարզիկը 6 կրակահերթում վաստակեց 629.3 միավոր (105.4, 104.8, 104.9, 104.9, 104.6, 104.7)՝ սահմանելով եվրոպայի երիտասարդների ռեկորդ:
Հավելենք, որ իր ցույց տված արդյունքով Բաբայանը 0.1 միավորով գերազանցել է իտալացի Նիկոլո Կամպրիանիին:
Հրաչիկը շատ մոտ է նաև օլիմպիական ուղեգիր նվաճելուն:
Երևանի ժամանակով ժամը 10:15-ին կսկսվի եզրափակիչը: