Այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց Ղրղըզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրին:

91 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ հաստատվեցին ՀՀ Նախագահի կողմից ներկայացված երեք պայմանագրերը։

Ինչպես նաև ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրին՝ 83 կողմ, 1 դեմ և 12 ձեռնպահ քվեարկությամբ: