Ոստիկանության Սևանի բաժին ահազանգած 1950 թ. ծնված Ռուդիկ Ս.-ն հայտնել է, որ քաղաքային թիվ 1 հանրային լողափի ափամերձ ջրային հատվածում ատրճանակի նմանվող զենք կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածից` ափից 1 մ խորության վրա, հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: