ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կարծում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի նոր նշանակման որոշումը ճիշտ էր: Մ. Հակոբյանի Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀԿ խմբակցության պատգամավորը ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Իսկ լրագրողների հարցին, թե ղարաբաղցի պաշտոնյաները կրկին տեղափոխվում են Հայաստան, Մանվել Գրիգորյանն պատասխանեց է. «Չկա տենց բան, ձեզնից բաներ մի հորինեք, կա մեկ պաշտպանական համակարգ` թ՛ ԼՂ-ում, թե՛ ՀՀ-ում: Մեր հակամարտությունը թուրքերի հետ ա: Դուք հո ֆաշիստ չե՞ք»:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որում մասնավորապես ասվում է. 

«Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին»: