Հունիսի 16-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 10/25 հասցեում գտնվող «Ինտերստանոկ» գիտաարտադրական ձեռնարկության բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները քարի տակ հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: