Ուկրաինացիների համար հերթական փիառ տեսանյութ ա դրել Միշիկոն, բայց չգիտես ինչու ստեղի Միշայի վկաները էլի ոգևորվեցին:
Ով կուրսի չի հիշեցնեմ, որ նույն փիառի փուչիկ Միշիկոն տաս տարում իրա էշ խելքից և մեծն զորավար լինելուց վերջնական կորցրեց Հարավային Օսեթիան ու Աբխազիան, սեփական երկիրը ծախեց ադրբեջանցիներին, թուրքերին ու, չզարմանաք, նրա վրից տարածքները տարած ռուսներին, քանդեց հայկական Հավլաբարի կեսը, բանտարկեց անհիմն կերպով Վահագն Չախալյանին, մեծ թափով շարունակեց Ջավախքի հայաթափման ծրագիրը, թալանեց Վրաստանի բյուջեն, Վրաստանի արտաքին պարտքը թռցրեց երկինք, վերջում այդքան դավադիտ արեց նույն վրացիներին , որ նրանք միահամուռ գնացին ու ուրիշին ընտրին:
Մի հատ էլ Սաբուրթալոյով էստակադա սարքեց, առանց հաշվարկելու, որ հիմա դրա երեսից գազանանոցը կործանվեց ու տասնհինգ մարդ մահացավ:
Հիմա էլ սեփական հայրենիքից փախել ա, իրա վզին մի քանի հատ քրեական գործ ունենալով ու ամերիկացիների պրիկազով Օդեսայում գործի ա տեղավորվել :
Բայց մեր տեղացի փիառի զոհերի ու սահակաշվիլու վկաների վրա ոչ մի լուրջ փաստարկ ու Միշիկոյի բացառիկ հակահայկակակությունը չի ազդում ու չի ազդելու, գլոբալիզացված զոմբիին ինչ էլ բացատրես, միևնույն է իրենք իրենց ծաղրածուով կհիանան:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Տիգրան Քոչարյանը: