«Մենք պետք է օրենքով մեզ վերապահված գործառույթն իրականացնենք և չանենք այնպիսի մի բան, որը կդառնա անդառնալի և անշտկելի: Մենք քաղաքականացված մարմին չենք, որ քաղաքական խնդիր չենք լուծում, որևէ մեկի շահերը չենք պաշտպանում: Իհարկե՛, մեզ համար դժվար է սակագնի վերանայման ժամանակ քվեարկել՝ որոշակի ձևով հասկանալով, որ դա բեռ է դառնում մեր յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի վրա: Սա մեր խաչն է, պետք է տանենք: Ինչ-որ մեկը պետք է այս գործն անի»,- հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նշենք նաև, որ այսօր՝ հունիսի 17-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից քննարկվում է ՀԷՑ- ներկայացրած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը: Հայտի քննարկմանը այս անգամ ևս ներկա չի գտնվել ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը:

Մասնակի բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը, որով առաջարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ՝ 6,93: