«ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 16-ին, ժամը 21.50-ի սահմաններում Մեծամոր-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Բալասան Պողոսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: