Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմի կիսապաշտպանությունը հզորացման կարիք ունի, գրում է sport.es-ը:
Կապտանռնագույնների մարզիչը ցանկանում է կիսապաշտպան Չավի Էրնանդեսին, ով այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվեց քաթարյան «Ալ-Սադ» ակումբ, անպայման փոխարինող գտնել, :
Համաձայն աղբյուրի՝ Չավիին փոխարինողների շարքում գլխավոր թեկնածուն Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն է, սակայն «Բարսելոնան» այդ հարցի վերաբերյալ չի շտապում վերջնական որոշում կայացնել:
Կատալոնացիների ուշադրության կենտրոնում են գտնվում նաև թուրինյան «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և «Մոնակոյի» խաղացող Ժոֆրե Կոնդոգբիան: