Թուրինի «Յուվենտուսի» եւ Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է 6 տարրով ազատազրկվել՝ ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար, գրում է «Marca»-ն։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ֆուտբոլիստն ավտովթարի էր ենթարկվել։ Անվտանգության բարձիկների շնորհիվ Վիդալը լուրջ վնասվածքներ չէր ստացել, իսկ նրա կինը հոսպիտալացվել էր։
Սպասվում է, որ նա կհեռացվի Չիլիի հավաքականից Ամերիկայի Գավաթի խաղարկության ժամանակ։
Սակայն, ամենայն հավանականությամբ, Վիդալին կհաջողվի խոշոր տուգանք վճարելով խուսափել ազատազրկումից, քանի որ սա նրա առաջին լուրջ իրավախախտումն է։