Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը` ժամը 1:30-5:45-ի միջակայքում, անհայտ անձինք կոտրել են ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին և դուռը, գողացել թվային հիշողության 2 հասարակ սարքեր` ընդամենը 8000 դրամ արժողությամբ:

«Սա վերջին ութ տարում «Ասպարեզ» ակումբի և դրա աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է. բոլոր հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված»,- գրում է թերթը` ավելացնելով, որ թերթի թղթակիցը երեկ զրուցել է Շիրակի մարզի ոստիկանապետ Կ.Բաբակեխյանի հետ, ով հայտնել է, որ մեկուկես տարի է, ինչ ինքը Շիրակի մարզի ոստիկանապետ է, և սա առաջին դեպքն է, երբ Լևոն Բարսեղյանի մեքենան վնասում են:

Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, և այս պահին դեռևս որևէ բան պարզ չէ:«Ժամանակ»-ի թղթակցի`  հետ զրույցում  Լ.Բարսեղյանն ասել է, որ երբ հինգ տարի առաջ իր ավտոմեքենան այրեցին, խոստացավ` ամեն այրված մեքենայից հետո ևս երկուսը գնել, հիմա արդեն ամեն այրված կամ ջարդած մեքենայի փոխարեն երեքն է գնելու: