«Նախին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը շարունակում է պնդել, որ համապատասխան ընտրակարգի կողմնակից է, չնայած այն բանին, որ ինքը դեռ որևէ կուսակցության անդամ չէ: Եթե, այնուամենայնիվ, իշխանությունը ընդունի այդ մոդելը, ո՞ր կուսակցության ցուցակով է մտնելու խորհրդարան՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Գրիգորյանն ասաց՝ դեռ հայտնի չէ:
Մեր հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ի ցուցակով, պատասխանեց. «Եթե ժողովուրդը կգտնի, որ հանրապետականի ցուցակով պիտի լինեմ ու իրենց համար ինչ-որ բան հնարավորություն ունենամ անելու, էն ժամանակ կորոշենք»»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: