Վերջին շաբաթվա ընթացքում Հալեպում սրվել էր պատերազմական իրավիճակը։ Հարյուրավոր հրթիռների թիրախ են դարձել Հալեպի տարբեր շրջանները։
Արդյունքում 150-ից ավել վիրավորներ կան, որոնցից 31-ը երեխաներ են, ինչպես նաև զոհվել են 30-ից ավելի մարդ։
Վիրավորների մեջ կա նաև հայազգի Ֆերնանդ Նիկողոսյանը։
Այս իրավիճակին որպես հետևանք, Հալեպի Ալ Խալտիյէ թաղամասի բնակիչները ցույցի են ելել՝ խնդրելով կառավարությունից հարձակվել Պանի Զեյտ կոչված շրջանի վրա, ուր կենտրոնացել են ահաբեկիչները և կռմբակոծեն Հալեպի տարբեր շրջանների վրա։