Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Մարտունի քաղաքի զբոսայգուց բերման են ենթարկել 1997 թ. ծնված Ռաֆայել Խ.-ին:

Խուզարկությամբ նրա ծխախոտատուփից հայտնաբերվել է ծխախոտի գլանակի մեջ լցված կանեփանման զանգված: Նա հայտնել է, որ կանեփը հավաքել է Մարտունու ավտոդպրոցի տարածքից` հետագայում օգտագործելու նպատակով:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: