Եթե յուրաքանչյուր ոք գիտակցի, որ օգոստոսի 1-ից ամեն կիլովատի համար ոչ թե 6.93 դրամ է ավել վճարելու, այլ 6.93+ այնքան, որքան իշխանավոր բիզնեսմեն- օլիգարխները կթանկացնեն իրենց ապրանքներն ու ծառայությունները, որպեսզի սեփական գերշահույթները հոսանքի թանկացումից չտուժեն, և դուրս գան պայքարի, գուցեև ինչ-որ բան փոխվի: Ավաղ մինչ օրս նմանօրինակ դեպքերում քաղաքացիական ընդվզումը շատ շուտ է մարում: Նախադեպերը շատ շատ են: Ցավոք սրտի պայքարին փոխարինում է հարմարվելու գործընթացը: Մի օր գուցե հասկանանք, որ գոտիները ձգելու այլևս տեղ չկա:
Որևէ մի իշխանավոր թանկացումից շատ չի նեղվում ինչքան էլ, որ փորձում են կապիկություններ անել ու բոլորիս հակառակը համոզել: Հոսանքի թանկացումը շարունակական թանկացումների, հարկային բեռի ավելացման, տխմարագույն օրինական ռեկետի ֆոնին սկիզբն է վերջի: Սա հենց այն կիսլատան է, որ որոշոցին սեփական ժողովրդի հանդեպ կիրառել ապաշնորհ միլիարդատեր օլիգարխների կլանը, քանզի մեր դիմադրողականությունը նրանց համար արդեն անհասկանալի է դառնում:
Հ.Գ. Իսկ բոլոր նրանց, ով այս թանկացումների պատճառը բարդում է քըխ բիբինի և Հանրային ծառայության անդամների վրա, մնում է միայն հարցնել` վաԴ եք տղերք? Մի օր, երբ ֆարսունկաների ու լամպի լույսի հույսին մնաք` կհասկանաք, որ իրական մեղավորներին չանդրադառնալով ու անարգանքի սյունին գամելով քավության նոխազի կարգավիճակում հսյտնված անմեղսունակներին` դուք ինքներդ եք գրում ձեր անփառունակ վախճանի հանգեցնող ճակատագիրը:
Գարիկ Պետրոսյան