ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները hունիսի 18-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Կ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են 17 բջջային հեռախոս:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից և տեղեկացնում, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: