Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզի նկատմամբ հարուցված քրեական գործը կարող է փակվել:Այս մասին նշում է ֆրանսիական Le Parisien պարբերականը:
Հիշեցնենք, որ քրեական գործի համաձայն Նիկոլայ Սարկոզին ապօրինի կերպով L'Oreal կազմակերպության տեր Լիլիան Բետանկուրից փող է շորթել, որը հետագայում օգտագործել է իր նախընտրական արշավի ժամանակ:
Համաձայն հրատարակչության դատախազ Բորդոյին համոզիչ չեն թվացել դատական քննիչների եզրակացությունը, համաձայն որի Սարկոզին օգտվել է Բատանկուրի առողջական թույլ վիճակից 2007 թվականի իր նախընտրական արշավի համար դրամ շորթելու նպատակով:
Դատախազության պաշտոնական որոշումը, որտեղ նշված է լինելու գործը կառչելու առաջարկությունը, հրապարակվելու է երեք ամսվա ընթացքում, որի ժամանակ երկու կողմերն էլ կարող են բերել նոր փաստեր գործի վերաբերյալ: Սակայն վերջնական որոշումը պատկանում է դատական քննիչներին, որոնք կարող են հակառակ դատախազության որոշմանը գործը տեղափոխել դատարան:
Նիկոլայ Սարկոզիի նկատմամբ պաշտոնական մեղադրանքը Բետանկուրից անօրինական դրամական միջոցներ ստանալու կապկցությամբ հնչել էր մարտի 17-ին: Համաձայն քննչական մարմինների Սարկոզին L'Oreal կազմակերպության տնօրենից ստացել է կանխիկ 150,000 եվրո, որոնք հետագայում օգտագործվել են իր նախընտրական արշավի ժամանակ: Ֆրանսիական օրենսդրության համաձայն թեկնածունները իրավունք չունեն ստանալ 4,6 հազար եվրոյից ավել զոհաբերություններ:
Սարկոզին իր մեղքը չի ընդունում:
Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ իրականում նա հանդիպել է Բետանկուրի հետ 2007 թվականին, սակայն հանդիպումը ոչ մի կերպ կապ չի ունեցել իր նախընտրական արշավի հետ: