Այսօր՝ հունիսի 19-ին ՀՀ խորհրդարանը 1-ին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Օրինագիծն ընդունվեց 88 կողմ, 2 դեմ և 10 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ առաջարկվում էր հայկական եթերը 2015թ. հուլիսի 1-ից ամբողջովին փոխադրել թվային ձևաչափի։ Երկարաձգումը պայմանավորված է թվային սարքավորումներ գնելու շուրջ շարունակվող քննարկումներով։ Դրանք պետք է տեղադրվեն սոցիալապես անապահով ընտանիքներում։ Ձգձգումը պայմանավորված չէ վերահեռարձակման ցանցի վիճակով, որը թվային հեռարձակում է ապահովում հանրապետության մոտ 100 տոկոս տարածքում։

Հիշեցնենք նաև, որ արտահերթ նիստում  քվեարկության դրվեց «Հայփոստը» մասնավոր ընկերությանը վաճառելու մասին նախագիծը, որն էլ 61 կողմ, 22 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց: Իրար հետևից ընդունվեցին նաև այլ օրենքի նախագծեր: