Չինաստանի նախագահը հայտարարել է, որ ծրագրեր է կիրառելու Չինաստանի գյուղերում` մինչև 2020 տնտեսական վիճակը բարելավելու համար։

Այս որոշմանն է հանգել անցած ամսում Պիժի գյուղում չորս աղքատ երեխաների մահից հետո։

Հակառակ նրան, որ վերջին տասնամյակներում Չինաստանի քաղաքներում տնտեսական վիճակը բարելավել է, բայց գյուղերում ահավոր աղքատություն է տիրում, այն աստիճան, որ ծնողները ստիպվում են երեխաներին լքել և հեռավոր վայրերում աշխատանքի գնալ։ Գյուղերի երեխաներին այս պատճառով կոչում են «լքյալ երեխաներ», իսկ Չինաստանում կան 5 միլիոն երեխաներ։ 

Նման մի դեպք է պատահել 2012-ին ևս, աղբերի ծուխից թունավորվել են 5 երեխաներ, որոնք փորձում էին փողոցի աղբերը վառելով տաքանալ։