Ինչպես հայտնել ենք, հունիսի 19-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից մեկնարկած հավաքի ընթացքում որոշվեց սկսել նստացույց մինչև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման բեկանումը։ 

Ցուցարարներն ամբողջ գիշեր անցկացրել ան Ազատության հրապարակում՝ պայքարելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: «Դեմ ենք ԷլեկտրաԷներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան խմբում նստացույցի մասնակիցները գրում են.

«Հա մի բան էլ ասեմ՝ հիմնական պայքարը դեռ առջևումա, ոչ մի դեպքում չենք հուսահատվելու, մենք փողոցից տուն չենք գնալու մինչև էս հարցը չլուծվի։
Մինչև 22,06,2015թ նստացույց, որից հետո ժամը 19։00-ին հավաքվում ենք ու շարժվում գլխավոր պատասխանատուի մոտ՝ դեպի Բ26։

Սա տարածեք!»:

Արտուշ Չիբուխչյան

«Ժողովուրդ ջան մարդիկ ամբողջ գիշեր չեն քնել, հիմա պետքա իրանց փոխարինել, մի քիչ հանգստանան, սենց ասած՝ պոստը ոչ մի դեպքում չպետքա թողենք։ Ում հարմարա գնացեք Օպերա, որ ով գիշերը չի քնել, գնա մի քիչ հանգստանա էլի գա գիշերվա հերթապահ:

Սա բոլորիս պայքարն է, մի մարդու նման պետքա փողոց դուրս գանք»։

Արտուշ Չիբուխչյան

Ինչպես նաև մասնակիցները հայտնում են, որ կա որոշ իրերի անհրաժեշտություն և խնդրում հնարավորության չափով ցուցաբերել աջակցություն՝ «Ժող ջան, կարիք կա հովանոցների, վրանների, քնապարկերի, ծածկոցների, էլ.գեներատորի»: 

«Ժողովուրդ ջան, արևն ուժգնանում ա, էն հովանոցների կարիքը շտապ ա»:

Գևորգ Վահագնի Սանոյան