Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին հայտարարել է, որ հույս ունի հաջող հանդես գալ Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի խաղերում, գրում է bigmir.net-ը:
«Հաջողության հասնելու համար մենք ամեն ինչ ունենք: Ամերիկայի գավաթում էլ մեր մրցակիցները, հավանաբար, այնքան ծարավ են հաղթանակի, որքան Աշխարհի առաջնությունում կամ նույնիսկ ավելի: Ես շատ Ամերիկայի գավաթների և Աշխարհի առաջնությունների եմ մասնակցել, 2 անգամ պարտվել եմ եզրափակիչներում: Կուզենայի արդեն ինչ-որ բանի հասնել հավաքականի հետ», - ասել է Մեսսին:
Հիշեցնենք, որ 2007թ.-ին Արգենտինան Մեսսիի հետ Ամերիկայի գավաթի եզրափակչում 0:1 հաշվով զիջեց Բրազիլիային, իսկ 2014թ.-ին Աշխարհի առաջնությունում նույն հաշվով պարվեց Գերմանիային:
Այս պահին արգենտինացիները 4 միավորով գլխավորում են Ամերիկայի գավաթի B խումբը: Խմբային փուլում նրանց մնացել է միայն քառյակը եզրափակող Յամայկայի հետ հանդիպումը: