ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին որոշել է իր աշխատավարձի 5 %-ը տրամադրել բարեգործական հիմնադրամին:Այս մասին տեղեկացնում է ABC լրատվական գործակալությունը: 

Գործակալության տվյալներով Քերիի տարեկան աշխատավարձը կազմում է 183 հազար դոլար:Մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ հայտնում են, որ պետքարտուղարը հետևել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրինակին: Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ Բարաք Օբաման բյուջետային ծախսերի կրճատման պայմաններում որոշում է ընդունել իր տարեկան աշխատավարձի 5 %-ը վերադարձնել պետական բյուջե: Քերին իր հերթին որոշել է իր աշխատավարձի մի մասը տրամադրել ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատողների բարեգործական հիմնադրամ:
Պետական ծախսերը կրճատելու միջոցները ԱՄՆում սկսել են գործել 2013 թվականի մարտի մեկից :Մինչ ֆինանսական տարվա ավարտը սեպտեմբերի 30-ը նախատեսվում է կրճատել ֆեդերալ բյուջեր ծախսերը 85 մլրդ դոլարով: