ԱԺ-ում արտահերթ օրակարգով քննարկվող և խորհրդարանի մատույցներն ու ամբիոնը թեժացրած նախագծերից մեկը «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցն էր:

Ըստ փոփոխությունների՝ պետական պարտքը այլևս չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի հիսուն տոկոսը, ապա դեֆիցիտը պետք է կազմի միջին ցուցանիշի երեք տոկոսը: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ԵՏՄ-ով սահմանափակում է նախատեսված պետական կառավարման հատվածի պարտքի վրա, այն չի ներառելու ֆինանսավարկային կառույցների, մեր դեպքում՝ ԿԲ պարտքը. «Փոփոխություններով հստակեցվում են կառավարության պարտականությունները պետական պարտքի սահմանափակումների դեպքում»:

ՀՀ-ն, 50 տոկոս արտաքին պատքով հանդերձ, շարունակում է դասվել նվազ պարտք ունեցող երկրների շարքին, քանի որ, համաշխարհային չափորոշիչներով, ներդրումների համար ռիսկային են համարվում վաթսուն տոկոսի շեմն անցած պետությունները:
Հենց այդ ամենն ի նկատի ունենալով է, ԱՄՀ հայստանյան գրասենյակի նախագահ Թերեզա Սանչեսի բնորոշմամբ, օրենքի նախագծով ընդամենը փորձ է արվում այլ երկրների օրինակով տարանջատել Կենտրոնական բանկի ու կառավարության պարտքերը:


Օրենքի նախագծով միայն տարբերակվում է պարտքը, որն ընդհանուր պարտքի վրա չի կարող ազդել: Սանչեսը նաև վստահեցրել է, որ ՀՀ-ին տրվող վարկերի տոկոսները չեն բարձրանա, քանի որ Հայաստանի վճարունակությունը նույնը կմնա:

Միջազգային կառույցների մոտ Հայաստանն ունի վստահելի միջնաժամկետ ֆիսկալ ծրագիր, և կշարունակի մշտական աջակցություն ստանալ համաշխարհային տնտեսական կառույցներից: Սա կապված է նաև ռուսական շուկաներում նավթի գնի որոշակի կայունացման հետ, ինչը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա ընդհանուր տնտեսական համակարգի առողջացման վրա:

Հենց սրանով է պայմանավորված, որ վերանայվել են նաև նախապես կանխատեսված ՀՀ տնտեսության անկաման ցուցանիշները, դրանք ստացել են համեմատաբար դրական որակներ:

Արմեն Հովասափյան՝ ֆեյսբուք