Հունիսի 19-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից մեկնարկած հավաքի ընթացքում որոշվեց սկսել նստացույց մինչև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման բեկանումը։
Որոշումն այնպես է կայացել, որ նստացույցը շարունակվելու է մինչև երկուշաբթի 19։00-ն։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջերս ժողովրդին խուճապի է մատնել էլեկտրաէներգիայի թանկացման միտքը:
Ամենապարզ հաշվարկներով, միջին հայաստանյան ընտանիքը սակագնի բարձրացման հետևանքով տարեկան մոտ 50 հազար դրամ լրացուցիչ գումար կվճարի սպառած էլէներգիայի դիմաց:
Կան պաշտոնական վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչպես է սակագնի բարձրացումը ազդում գնաճի վրա:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների, անցած տարի, երբ էլէներգիան թանկացավ մոտ 11 տոկոսով, դրա ուղղակի ազդեցությունը գնաճի ցուցանիշի վրա կազմել էր 0.53 տոկոս: Չմոռանանք նաև, որ Էլէներգիայի թանկացումը հանգեցնելու է շատ ու շատ այլ ապրանքների և ծառայությունների թանկացմանը:
Եվ զարմանալի չէ բնակչության խուճապահար ու բարկացած այս կարգավիճակը: Ցավալիորեն, հայ երիտասարդն իր տարիներն ու առօրյան վայելելու փոխարեն, անընդհատ ցույցեր է անում՝ սոված-ծարավ-հոգնած՝ մտահոգ իր վաղվա օրվա համար: Սա ցավալի տեսարան է... սա պետության ամոթն է:
Եվ այս տեսարաններին միահյուսվեց Ոստիկանության հայտարարությունը, որ իրականացվող հավաքը ժամը 23 .00-ից հետո անօրինական է, իսկ հավաքի մասնակիցները ենթակա են պատասխանատվության՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:
Զարմանալի չէր, ավելին սպասող չկար: Ցավը նրանում է, որ մեր կառավարությունը երբեք լուրջ չի ընդունել ժողովրդ վրդովմունքը, կարծիքը, այո՛, առավելագույնս ահաբեկել ու վախեցրել է ոստիկանների միջոցով, որպեսզ «հարթի» իրավիճակը:
Դա հայտարարություն է ահաբեկման տեսքով:


