18 ամյա Հրաչիկ Բաբայանը իր կյանքում երրորդ անգամ մասնակցեց մեծահասակների պայքարին, հայտնում է Առաջին ամառային եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: 

Այսօր Հրաչիկը կրակեց 48-րդ դիրքից: Վարժությունը` 50 մետրից օդամուղ հրացանով` եռամարտ: Ահսինքն 40-ական կրակոց ծնկած, պառկած և կանգնած դիրքերից:

Հրաչկիը գրանցեց հետևյալ արդյունքները.

Ծնկած` 373 միավոր,
Պառկած` 390 միավոր,
Կանգնած` 368 միավոր:

Արդյունքում մեր հրաձիգը վաստակեց 1131 միավոր և գրավեց 29-րդ տեղը:

 

Հիշեցնենք, որ  Հրաչիկը 10 մերտ օդամուղ հրացանով վարժության որակավորման փուլում սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ և առաջին տեղով մտավ եզրափակիչ:

Մինչև 10-րդ կրակոցը նա եզրափակիչի առաջատարն էր: Սակայն մեր պատանու նյարդերը չդիմացան ու նա գրավեց 5-րդ տեղը: