Հունիսի 21-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Արցախի փողոցի թիվ 13ա հասցեում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ՀՓՋ-ից և քաղաքապետարանի կոմունալ տնտեսության մեկական ջրատար, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և ՄՃԿԿ օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.10-ին, մարվել՝ 21.35-ին:
Մասամբ այրվել է «Նոր աստղ» պոլիէթիլենային տոպրակների արտադրական ձեռնարկության երկհարկանի շինությունը՝ գույքով (700 ք.մ):
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա.Ց.-ը, ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խ.-ը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Է.Ս.-ը և ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Ա.-ը:


