Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ներկայումս ԲՀԿ ներկայացուցիչ Զոհրաբ Զոհրաբյանի ավտովթարի ենթարկվելու հետ կապված մամուլում արդեն շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն ավտովթարը քաղաքական ենթատեքստ ունի: Մինչդեռ Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայության տարածած հայատարարությունում իրենք ոչ հերքում են` ոչ հաստատում լուրը: Փոխարենը հայտնում են, որ այս պահին ոստիկանությունում նախապարաստվում են նյութեր:

YerevanNews.am-ը փորձեց զրուցել ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի հետ` պարզելու կուսակցությունն ինչ վարկած ունի դեպքի հետ կապված, սական վերջինս նշեց, որ ավելացնելու բան չունի. «Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունն արդեն ամեն ինչ ասել է, ես  մեկնաբանելու և ավելացնելու որևէ բան չունեմ»: 

Հիշեցնենք, որ Զ.Զոհրաբյանը փորի տրավմա, ձեռքի և գանգի ոսկերերի կոտրվածք, թոքերի 2 կողմերի սալջարդ, դեղորայքային կոմա, արհեստական շնչառություն ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա» բ/կ-ում, իսկ ընդհանուր վիճակը գնահատվում է ծայրահեղ-ծանր-կայուն: