Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերի շրջանակներում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ:
90 կգ քաշայինների կարգում Աշոտ Դանիելյանը հաղթանակով սկսեց պայքարը՝ առաջ անցնելով մոլդովացի Վալերի Մելաշևիչից, սակայն կիսաեզրափակչում 1:3 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Անդրեյ Կազուսոնիակին:
Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Դանիելյանը, ինչպես նաև իրենց առաջին գոտեմարտերը տապալած Աշխարհի, Եվրոպայի և Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը (57 կգ) և Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանը (52 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար:
Աշոտ Դանիելյանի մրցակիցը կլինի լիտվացի Ռադվիլաս Մատուկասը, Տիգրան Կիրակոսյանը կգոտեմարտի Վլադիսլավ Բուրձի (Բելառուս), իսկ Սոսե Բալասանյանը՝ բուլղարուհի Մագդալենա Վարբանովայի հետ: