«Ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ ունեն ավագանու ընտրությունների վերաբերյալ: էապես տարբերվում են  այն առումով, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը ավագանու ընտրությունները դիտարկում են որպես համապետական նշանակաություն ունեցող գործընթաց: Իշխանական քաղաքական ուժերը ամեն կերպ ցանկանում են այս ընտրություններին  համապետական նշանակություն ունեցող ինչ-որ գործընթաց չհամարել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Ըստ քաղաքագետի` իշխանությունները հասկանալով, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը ցանկանալու են այս ընտրությունները օգտագործել որպես մի  գործընթաց, որը պետք է ծառայեցվի իշխանափոխությանը, ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ծրագրերին և փորձում են նեղացնել այս ավագանու ընտրությունների նշանակությունը:

Բլոգեր Տիգրան Քոչարյանի խոսքով «facebook»-ում դեռևս չի սկսվել սպիտակ PR-ը: Որևէ կուսակցություն դեռ ինչ-որ ծրագիր չի ներկայացնում: Սկսվել է սև PR-ը` գռեհիկ, անդաստիարակ, անկիրթ: Եվ դա երկկողմանի է ընթանում` և իշխանություններից և ընդդիմությունից: ԲՀԿ-ՀՀԿ երիտասարդների լեզվակռիվն արդեն բոլորիս զայրացնում, ծիծաղեցնում և հոգնեցնում Է»:

Խոսելով կուսակցությունների վարած քաղաքականությունից Տիգրան Քոչարյանը ընդգծեց. «ԲՀԿ-ի առաջնահերթ խնդիրը` ավագանու ընտրություններում հաղթելուց բացի, նաև «Ժառանգությանն» ապացուցելն է, որ Ր. Հովհաննիսյանի հավաքած ձայները, միայն իրենը չեն, այլ բողոքական մասի ձայներն են: ՀԱԿ-ը նույնպես ապացուցելու բան ունի այս առումով: Դաշնակցությունը գնում է որպես առանձին քաղաքկան ուժ: ՀՀԿ-ն, բացի այդ լեզվակառվից դեռևս չի սկսել իր նախընտրական քարոզչությունը: Իմ կարծիքով փորձելու է անել ավելի բաց, ավելի սպիտակ PR-ով»:

 Գալիք ավագանու ընտրություները բլոգերը բնորոշեց որպես հետքրքիր, բայց վտանգավոր ընտրություներ: