Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում 1-ին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների քվեարկությամբ ընդունվեց:
Իսկ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը՝ 71 կողմ, 6 դեմ և 20 ձեռնպահ ձայներով:
Երկրորդ ընթերցմամբ 88 կողմ, 1 դեմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունվեց նաև «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին փաթեթը: