Վերջին օրերում Հալեպում սրվել է պատերազմական վիճակը։ 2 օր առաջ հրթիռակոծվել են Հալեպի հայաշատ կենտրոններից՝ Նոր Գյուղը, արդյունքում նյութական մեծ կորուստներ են եղել։

Հրթիռակոծվել է նաև Հալեպի անձնագրային կենտրոնը, որ գտնվում է Ալ Գասր Ալ Պալատի թաղամասում, ուր մեծ թիվով զոհեր և վիրավորներ են եղել։

Զոհերից երկուսը հայեր՝ Էդուարդ Պետրոսյան և Կարո Մկրտիչյան, որոնք այնտեղ էին։