Էլոիզա Ահումադան՝ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Կարլոս Բակկայի մայրը, մեկնաբանել է Ամերիկայի գավաթի՝ Կոլումբիա - Բրազիլիա հանդիպման վերջում տեղի ունեցած միջադեպը.
«Այդ րոպեին ես զայրույթով լցվեցի և ինձ անօգնական զգացի: Ես կուզենայի դաշտում լինել, որպեսզի թույլ չտայի Կարլոսին վեճի բռնվել, որովհետև ամեն ինչ կարող էր վատ վերջանալ:
Եթե ես ստադիոնում լինեի, կհանեի կոշիկս և կրունկով կհարվածեի Նեյմարին: Կարծում եմ՝ հանդիպմանը ներկա կանանցից շատերն այդպես կվարվեին», - ասել է ֆուտբոլիստի մայրը:
Հիշեցնենք, որ խմբային փուլի երկրորդ հանդիպմանը բրազիլացիները 0:1 հաշվով պարտվեցին Կոլումբիայի հավաքականին: Նեյմարը կարմիր քարտ ստացավ խաղի վերջում կուլումբիացիների հարձակվող Կարլոս Բակկայի հետ ունեցած ընդհարման պատճառով: