«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հազար անգամ ասել եմ՝ ես չեմ զբաղվում բիզնեսով, ես զբազվտմ եմ պոլիտիկայով», հայտարարել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ ավելացրել, որ ծխախոտի թանկացումն իրեն չի մտահոգում, որովհետեւ ինքը ծխող չէ:

«ՉԻ» - Հազար ափսոս իհարկե, բայց ստիպված ենք արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանից «պոլիտիկայով գբաղվող» դուրս չի գա:

Իսկական «պոլիտիկոսը» կհայտարարեր, որ թեեւ անձամբ ինքը չի ծխում, բայց իրեն մտահոգում է ազգաբնակչության սոցիալական վիճակը եւ այլն: Թե չէ ինչի՞ նման է, նույն հաջողությամբ էլ վաղը կարող է հայտարարել, թե Ղարարաղի հարցն իրեն չի հետաքրքրում, որովհետեւ ինքն ապրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, հացի գինն իրեն չի հետաքրքրում, որովհետեւ ինքը դիետայի վրա է եւ այլն: Չէ, իրականում հանրապետականների մեծ մասը հենց այդպես էլ մտածում է, բայց ոչ մեկը բարձրաձայն չի ասում:

Մեջների անկեղծը Սամվել Ալեքսանյանն է, իսկ անկեղծ լինելով հնարավոր չէ «պոլիտիկայով գբաղվել»: Դրա համար ենք ասում՝ նրանից քաղաքական գործիչ դուրս չի գա»Լ

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում