Առավոտ է......«Էլեկտաէներգիա» բառն ու հասկացությունը «համբերություն», «ցույց», «նստացույց». «ոստիկան» «երեխեք» «ծեծ» «օրինականություն» «անօրինականություն»,«խիղճ» «ագահություն» »չափուսահման» «դեպքեր», «Բաղրամյան 26» «Ազատության հրապարակ», «դեմքեր» բառերով ու հասկացություններով ու մի քանի աթոռների անուններով փոխարինված գիշերին հաջորդող ծանր առավոտ...Ու գիշերվանից ցայգ ումինչև այս ցայգ շարունակվող այս առավոտը արժի 7 դրամ...Ընդամենը...... 7 դրամ....

ՀԵռվից նայողին կարող է թվալ, թե աշխարհի վերջն է...Գթասրտության ու հանդուրժողականության վերջը... Ու էլի էնքաաա՜աան բաների վերջ.....Կամ գուցեև էնքաաաաաաան բաների սկիզբ....Որ պիտի սկսվի 7 դրամից... Ընդամենը 7 դրամից.... Շատ է՞ , թե՞ քիչ....Քի՞չ է, թե՞ շատ....Իսկ ընդհանրապես ինչ արժի տեսնես «լույս եղիցին».. Եվ կամ ինչ արժի խիղճը....Իսկ մարդը. մարդը տեսնես ի՞նչ արժի....

Եվ այս անցնող գիշերն ինչ արժեր.... Ու կամ այս առավոտն ի՞նչ արժե.....Եվ կամ լրահոս նայելն ինչ արժի...Հեռվից նայելը որքան ու մոտիկից նայելը որքան....Ես կարկամել եմ ... Ես միայն մի բան եմ զգում՝ բառերն էլ ոչինչ չարժեն... 7 դրամի դիմաց... Ամենաթանկը, պարզվում է, 7 դրամն է...Չգիտեի....Իմացա... Ու սիրտս հիմա ցավում է այնպես թևը կտրած կռունկի նման...Ու վայ էն աշխարհին, եթե իմ ցավն էլ պիտի աճուրդի հանվի ...ընդամենը 7 դրամով....

Անահիտ Բոստանջյան

Lուսանկարը՝ ֆոտոլուր