Ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով, այն է` քվեարկությանը չմասնակցելով, չընդունվեց մի շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություն: Խոսքը վերաբերում էր մեր այն առաջարկությանը, որով արգելվում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց (շուրջ 500 հոգի) գիտական աստիճանի հավակնել իրենց պաշտոնավարման ընթացքում:
Այն մարդիկ, ովքեր պաշտոնյաների կողմից գիտական թեզի ամեն պաշտպանություն փորձում են վերածել սկանդալի, այսօր մերժեցին այդ հարցն օրենքով կարգավորելու հնարավորությունը:
Հ. Գ. Այսօր Ազգային ժողովում ընդդիմությունը փաստացի կարող էր տապալել ցանկացած օրինագիծ` այդքան քննարկվող վարկային համաձայնագրեր, արտաքին պարտք և այլն:
Սակայն մեր թունդ ընդդիմադիրները «խիզախեցին» տապալել միայն իշխանավորների իրավունքները փաստացի սահմանափակող օրինագիծը:
Ընդդիմություն եմ ասել, էհ...
Արմեն Աշոտյան՝ ֆեյսբուք