Ռոբեսպիեր... Ահա ով ա ձեզ պետք... Ձեզ համար նուրբ ա Մարատների, Բոլիվարների կամ Չե Գեվարաների հեղափոխությունը ...

Չի մարսելու հայ պատմության էջը հերթական անգամ կեղտոտած "գերագույն հրամանատարը" , չեն մարսելու ուսերին մի աստղ ավելի լինելու տառփանքով տարված ստորոգյալները.. առավել ևս չեն մարսելու էն ամսական 80.000 դրամանոց բաշիբոզուկները , որ աշխատանքը դժկամ կատարելու փոխարեն հաճույք էին ստանում ցավացնելուց ... Ու գիտե°ք դա ինչից ա այ անսեռ տիկնիկներ, որովհետև ժամանակին ձեզ բակում էնքան են ճնշել, որ ջրի գնալու ճամփեն ջրի ճամփա եք սարքել, անիծելով ձեր բախտը... Ու հիշեք, որ օրը կյանքի նժարը փոխվի,իսկ կփոխվի... էդ օրը դուք ազատության հրապարակում նստածների ամպհովանին եք բռնելու ...

Հավատում եմ, որ չի կուսակցականացվի էս շարժումը, ու 1000 հոգին 100.000 կդառնա , խոստանում եմ հենց էդ օրը ամեն ինչ կփոխվի... Կգան Ռոբեսպիերները ... Ու կփոխվի ...

Գրել է դերասան Կարապետ Բալյանն իր ֆեյսբուքյան էջում