Էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մեր հայրենակիցները շարունակում են համախմբման արշավը: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներին հաջողվեց միախմբել հայ հասարակության լայն զանգվածների: 

Ավելի քան 5 հազար ցուցարար է հավաքվել՝ հույսով, որ իրենց արդարացի պահանջն անպայման բավարարվելու է: Իսկ նրանք, ովքեր չկարողացան իրենց ներդրումն ունենալ համահայկական այս շարժման մեջ, այնուամենայնիվ սրտատրոփ սպասում են իրադարձությունների զարգացմանը: 

Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից իրականացված բռնի գործողությունները, որոնք ավելի շատ հիշեցնում էին բարբարոս ծեծ ու ջարդ, չկարողացան կոտրել ցուցարարների ոգին: Ամբողջ օրը ոստիկանական բաժանմունքում անցկացրած ցուցարարները առանց վարանելու միացան իրենց համախոհներին և շարունակեցին պայքարը: 

Բաղրամյան պողոտայում հավաքված բազմությունը համոզված է, որ բավարարվելու են իրենց արդարացի պահանջները: Այս անգամ նրանք ետ չեն կանգնի...այնտեղ տիրում է պահանջատիրական մթնոլորտ. իրենց երկրին տեր կանգնել ցանկացող մարդիկ համախմբվել են: 

Համախմբնման արշավին ուղիղ կապով կարող եք հետևել այստեղ: