Բացվեց առավոտը...Բաղրամյան պողոտայում դեռ հավաքված են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող համառները, որոնք համոզված են, որ այս անգամ հաղթելու են: Առավոտյան ցուցարարներն ու պատգամավորները ավլեցին և մաքրեցին կեղտոտված փողոցը՝ այն բերելով բարեկարգ տեսքի:

YerevanNews.am-ը կապ հաստատեց գիշերը Բաղրամյան պողոտայում լուսացրած մասնակիցներից մի քանիսի հետ, որոնք հայտնեցին, որ ունեն օգնության կարիք: 

Նրանք կոչ են անում բոլորին, ովքեր ունեն հնարվարություն միանալ պայքարին: Այժմ նրանց կոչը ուղղված է բոլոր մտահոգ մարդկանց, հայրենակիցներին, որոնք կարող են իրենց քայլերով ապացուցել, որ «իրենք են տերը Հայաստանի»:

Այժմ Բաղրամյան պողոտայում հավաքված են մոտ 150 մարդ, որոնք ամբողջ գիշեր չհեռացան և չթողեցին «դիրքերը»: Անհրաժեշտ է չմոռանալ նաև, որ ամառ է և շոգ, և նստացույցի մասնակիցներին կօգնեն նաև հովանոցներն ու արևից պաշտպանող այլ միջոցներ:

Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: