Քիչ առաջ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում։
Րաֆֆի Հովհաննիսյանը այս շաբաթ վերսկսել էր իր մարզային հանդիպումները: Երկուշաբթի օրվանից նա եղավ Նոյեմբերյանում, Ալավերդիում, Վանաձորում, Սպիտակում, Ապարանում, Աբովյանում, Նոր Հաճնում, Մարտունիում, Սևանում, Իջևանում, Բերդում, Ոսկևանում, Գյումրիում, Արթիկում, Արմավիրում, Էջմիածնում և մի շարք այլ բնակավայրերում:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին հանրահավաքում ասել էր.« «Կամ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկ հրաժարականը նոր նախագահական ընտրությունների կազմակերպմամբ կամ ժողովրդի հետ իշխանության կիսում` հստակ է: Մինչ օրս այդ մեր բանական, սրտացավ առաջարկին համաձայնություն չի եղել և ոչ էլ որևէ բովանդակային, շոշափելի պատասխան, նույնիսկ ռիսկ չեն արել բացել այդ 1900 ընտրատուփերը կամ անգամ այդ 150-ը, որ մենք մատնանշեցենք: Դա նրա լիազորություններ , որպես գործող նախագահ մինչև ապրիլի 9-ի, իսկ ինչից են վախենում, վախենում են ճշմարտությունից, որովհետև, եթե բացեցին, Սյունիքից մինչ բոլոր մարզերով Երևան պարզ կլինի, որ հայ ժողվուրդը տարավ ջաղջախիչ հաղթանակ փետրվարի 18-ին: Փոխանակ համեստ մնան, լուռ ու զուսպ, իմանալով ամբողջ ճշմարտությունը»: