Հարավ կորեական ավտոարտադրող Hundai կազմակերպությունը միավորել է իր ջանքերը Hermes նորաձևության տան հետ նոր հատուկ Equus by Hermes մոդելի ստեղծման համար, որը ներկայացվել է անցած շաբաթ Սեուլի ավտոսրահում: Այս մասին նշում է luxplanet-ը:
Ավտոմեքենան Equus 2012 –ի ձևափոխված տարբերական է, որը իր ինտերիերը և էքստերիերը ստացել է Hermes նորաձևության տան կողմից: 
Ինչպես նշում են երկու կազմակերպության աշխատողները նոր մոդելի ստեծման աշխատանքները տևել են երկու տարի:

Ավտոմեքենայի ինտերիերը հիմնված է գունային ներդաշնակության վրա: Ավտոմեքենայի սրահը զարդարված է տարբեր տեսակի կաշիներով, որը օգտագործում է նորաձևության տան կողմից պայուսակների ստեղծման մեջ: 
Հատուկ ուշադրության են արժանի դռների վահանակները, որոնց զարդարման համար օգտագործվել է կոկորդիլոսի կաշի:
Ավտոմեքենայի մեջ ներդրավված է նաև ծալովի սեղան, չորս բաժակների վայրերով, ինչպես նաև ջրի և այլ ճանպարհային աքսեսուարների պահպանման հատուկ տարածքով: 

Ընդհանուր առմամբ ստեղծվել է Hundai Equus by Hermes-ի մոդելի երեք նմուշ, որոնք սակայն վաճառքի չեն հանվելու և դրանք կանխատեսված են միայն հատուկ միջոցառումներին մասնակցելու համար: Իսկ ավտոմեքենաների ստեղծման հիմնական նպատակը բրենդների հեղինակության բարձրացումն է եղել: