Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին միացել են նաև Արագածոտնի մարզի բնակիչները: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հայտնեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: Լուրը մեծ ոգևորությամբ ընդունվեց հավաքվածների կողմից:
«Եվ մի քանի ուրախալի լուր ունենք: Առավոտյան զանգեցին ու հայտնեցինք, որ Վաշինգտոնում երեկ Հայաստանի հյուպատոսարանի մոտ 1000-ից ավելի մարդ բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ էլեկտրաէներգիայի թակացման: Բողոքի ցույց են անցկացվել նաև Ստրասբուրգում, Գերմանիայի ու Ֆրանսիայի մի շարք քաղաքներում»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
Նշենք նաև, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Հարգելի հայրենակիցներ, էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ բողոքը շարունակվում է։ Ցուցարարները վերանվաճել են Բաղրամյան փողոցի սկզբնամասը՝ նախօրդ ամբողջ գիշեր մնալով այնտեղ։ Այսօր՝ 18։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում և երթով գնում միանալու Բաղրամյան փողոցում ակցիան շարունակող մասնակիցներին։


