«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել: Նա իր այդ գործողությամբ միանում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությանը:
«Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել բողոքի բոլոր մասնակիցներին»,-Վարդան Պետրոսյանի խոսքերն է փոխանցել քույրը:
Լուսանկարը՝ Արմենպրես