«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հունիսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համլսարանի ռեկտորի ընտրություն: Առաջադրված թեկնածուները երկուսն էին` դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը և գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: 19 կողմ ձայնով ռեկտոր էր ընտրվել իշխանության դաշնակցական թեկնածու Ոստանիկ Մարուխյանը: Իսկ ռեկտորի մյուս թեկնածու Հովհաննես Թոքմաջյանը ստացել էր 12 ձայն, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել…
«Ժողովուրդ»-ը զրուցեց սկանդալների կիզակետում մշտապես հայտնված, պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ և հետաքրքրվեց, թե ինչով է նա այժմ զբաղվելու:
–Պարո՛ն Թոքմաջյան, Դուք ռեկտորի պաշտոնում չվերընտրվեցիք: Հիմա ինչո՞վ եք զբաղվելու:
-Այսուհետ Երևան համայնքի ավագանու նիստերին պետք է մասնակցեմ:
–Ինչպե՞ս եք համակերպվում այն մտքի հետ, որ այլևս ռեկտոր չեք:
-Ես ի՞նչ կարող եմ ասել (ծիծաղում է-Ս.Հ.): Համակերպվել եմ արդեն: Ես ամեն ինչ արել եմ ինստիտուտի համար և լավ եմ արել»:
Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: