Միաձվանի երկվորյակներն ձևավորվում են մեկ ձվաբջջից, որը բեղմնավորումից հետո կիսվում է, և յուրաքանչյուր բջիջ շարունակում է ինքնուրույն զարգանալ: Նույնական երկվորյակները մեծամասամբ ընդհանուր ընկերք են ունենում: Ծնվում են նույն սեռի և լինում են իրար շատ նման երեխաներ, քանի որ ծագում են նույնական բջիջներից:
Միաձվանի երկվորյակների մոտ հաճախ է հանդիպում բնավորության, սովորությունների և անգամ կենսագրության մեծ նմանություն: Այս երկվորյակների 25 %-ը հայելանման են, որը կարող է արտահայտվել ինչպես արտաքինի, օրինակ եթե երկվորյակներից մեկը ունի խալ ձախ այտի վրա, ապա մյուսի մոտ այդ խալը գտնվում է աջ այտի վրա, ինչպես նաև ներքին անդամների(օրինակ նրանցից մեկի սիրտը կարող է գտնվել աջ մասում): Հաճախ երկվորյակներից մեկը աջլիկ է, իսկ մյուսը ձախլիկ:

  2

34567