Հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը հարցազրույց է տվել ուկրաինական «112 Украина» հեռուստաալիքին: Հարցազրույցի միջոցով նա պարզաբանել և ճիշտ տեղեկատվություն է հաղորդել Հայաստանում տիրող իրավիճակի մասին:
Նշենք, որ բազմաթիվ ռուսական լրատվամիջոցներ չափազանցված և ոչ ճշգրիտ տեղեկատվությամբ հագեցված ռեպորտաժներ հրապարակեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի մասին: Նշված տեսանյութերից մեկը պատրաստել էր հայազգի Վիտալի Հարությունյանը: